ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԿԵՆՍՆԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

22.05.2018

Արդյոք կենդանիներն ունե՞ն կառուցվածքի և կենսագործունեու­թյան առանձնահատկություններ: Որո՞նք են դրանք:

Կենդանիները տարբեր չափ­ի են, կազմված են տարբեր մասերից:Բայց բոլոր կենդանիների մարմինը համաչափ է: Մարմնի մի մա­սը կամ հատվածը կարծես կրկնում է մյուսը:

Ինչո՞ւմն է կենդանիների աճի և զարգացման առանձնահատկությունը:

Կենդանիներն աճում են ամբողջ մարմնով և մինչև որոշակի տարիք:

Կենդանիների տեղաշարժման ի՞նչ օրգաններ գիտեք:

Փոքր կենդա­նիների մտրակները և թարթիչները, որդերի խոզանները, շատ միջատների թևերը և ոտիկները, ձկների լողակները, թռչունների թևերը և ոտքերը, կաթ­նասունների վերջույթները տեղաշարժվելու համար են: 

Ինչո՞վ են սնվում կենդանիները:

 Նրանք սնվում են բույսերով, սնկերով կամ այլ կենդանիներով:

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ

22.05.2018

Կենդանիների միջև ի՞նչ տարբերություններ կան: Բերեք օրինակներ:

Կենդանիներր միմյանցից տարբեր­վում են արտաքին տեսքով, մարմնի ձևով և մասերով, ծածկույթով, դրա գունավորմամբ, շարժումներով, վարքով կամ կենսակերպով և այլն:

Ինչո՞վ է պայմանավորված կենդանիների բազմազանությունը:

Կենդանիների բազմազանությունը պայմանավոր­ված է այն տարբեր միջավայրերով, որտեղ նրանք ապրում են:

Ի՞նչ է ֆաունան:

Որոշակի տարածքում ապրող կենդանիների բազմազան խմբերր միասին անվանում են ֆաունա:

Գիտե՞ք, թե որ կենդանիներն են տալիս ձու, բուրդ, կաթ, միս:

ՄԹՆՈԼՈՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ

21.04.2018

Հարցեր և առաջադրանքներ

Ի՞նչ նշանակություն ունի մթնոլորտը Երկրի համար:

Մթնոլորտր մեր մոլորակը պաշտպանում է հսկա երկնաքարերից և Արեգակից Երկիր ներխուժող ուլտրամանուշակագույն ճառագայթումից: Մթնոլորտի շնորհիվ է, որ տեղի է ունենում ջրի շրջապտույտը:

Որո՞նք են մթնոլորտն աղտոտող հիմնական աղբյուրները:

Մթնոլորտի աղտոտումը կատարվում է երկու ճանապարհով՝ բնական և մարդածին:

Ի՞նչ նյութերով է աղտոտված մթնոլորտը:

Բնական աղտոտման աղբյուրներն են հրաբուխները, փոշեհողմը, ան­տառների հրդեհը և այլ բնական երեույթները: Մարդածին աղտոտման աղբյուրներն են արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և տրանսպորտը:

Մթնոլորտի անաղարտության պահպանման ի՞նչ ուղիներ գիտեք:

Մթնոլորտի անաղարտության պահպանման հիմնական ուղին չաղ­տոտելն է:

Աղտոտված մթնոլորտն ի՞նչ հիվանդություններ կարող է առաջացնել։

Քաղցկեղ,մաշկային հիվանդություններ,նյարդային համակարգի խանգարում:

Ձեր բնակավայրում մթնոլորտն աղտոտող ի՞նչ աղբյուրներ գիտեք:

Մեքենաների արտանետած ածխաթթու գազը:

Մթնոլորտային տեղումներ

19.04.2018

Անձրևն առաջանում է օդի միայն դրական ջերմաստիճանների դեպ­քում.

Ձյունը, ի տարբերություն անձրևի, առաջանում է առաջանում է օդի 0 °0-ից ցածր ջերմաստիճանում: …..

Կարկուտը նույնպես մթնոլորտային պինդ տեղում է, սակայն առաջա­նում է սակայն առաջա­նում է տարվա տաք սեզոնում: ….

Ցողը Երկրի մակերևույթի, բույսերի և զանազան առարկաների վրա նստած ջրի մանր կաթիլներն են: ….

Եղյամն առաջանում է  տարվա ցուրտ եղանակին,.երբ օդի ջերմաստիճանր 0 °0-ից ցածր է:..

Ինչպե՞ս են առաջանում մթնոլորտային տեղումները:

Ամպերում ջրային գոլորշիներր սառելով, խտանում են, վերածվում ջրի կաթիլների, իսկ եթե օդի ջերմաստիճանը բացասական է՝ սառցաբյուրեղների: Դրանք, կուտակվելով, խոշորանում են և Երկրի ձգողական ուժի ազդեցությամբ թափվում են Երկրի մակերևույթի վրա՝ առաջացնելով մթնո­լորտային տեղումներ:

Մթնոլորտային տեղումների ի՞նչ տեսակներ գիտեք: Թվարկեք հե­ղուկ և պինդ տեղումները:

Մթնոլորտային տեղումները լինում են հեղուկ (անձրև, ցող) և պինդ (ձյուն, կարկուտ, եղյամ):

Մթնոլորտային ո՞ր տեղումներն են առավել շատ դիտվում ձեր բնա­կավայրում:

Անձրև և ձյուն:

Մթնոլորտային տեղումներ

13.04.2018

Հարցեր և առաջադրանքներ

Ինչպե՞ս են առաջանում մթնոլորտային տեղումները:

Ամպերում ջրային գոլորշիներր սառելով, խտանում են, վերածվում ջրի կաթիլների, իսկ եթե օդի ջերմաստիճանը բացասական է՝ սառցաբյուրեղների: Դրանք, կուտակվելով, խոշորանում են և Երկրի ձգողական ուժի ազդեցությամբ թափվում են Երկրի մակերևույթի վրա՝ առաջացնելով մթնո­լորտային տեղումներ:

Մթնոլորտային տեղումների ի՞նչ տեսակներ գիտեք: Թվարկեք հե­ղուկ և պինդ տեղումները:

Մթնոլորտային տեղումները լինում են հեղուկ (անձրև, ցող) և պինդ (ձյուն, կարկուտ, եղյամ):

Ինչպե՞ս են առաջանում անձրևը և ձյունը:

Անձրևն առաջանում է օդի միայն դրական ջերմաստիճանների դեպ­քում, երբ մթնոլորտում կա բավարար քանակությամբ ջրային գոլորշի:

Ձյունը, ի տարբերություն անձրևի, առաջանում է օդի 0 °0-ից ցածր ջերմաստիճանում;

Ինչպե՞ս են առաջանում ցողը և եղյամը։

Ցողը Երկրի մակերևույթի, բույսերի և զանազան առարկաների վրա նստած ջրի մանր կաթիլներն են: 

Գիշերը, երբ օդր սառում է, ջրի գոլորշիներն վերածվում են ջրի մանր կաթիլների և նստում բույսերի ու տարբեր առարկաների վրա:

Եղյամը ձյան նմանվող սառցի բյուրեղների նստվածքն է բույսերի և այլ առարկաների վրա:

Մթնոլորտային ո՞ր տեղումներն են առավել շատ դիտվում ձեր բնա­կավայրում:

Անձրև և ձյուն:

 

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՏԵՂՈՒՄՆԵՐ

13.042018

Ամպերում ջրային գոլորշիներր սառելով, խտանում են, վերածվում ջրի կաթիլների, իսկ եթե օդի ջերմաստիճանը բացասական է՝ սառցաբյուրեղների: Դրանք, կուտակվելով, խոշորանում են և Երկրի ձգողական ուժի ազդեցությամբ թափվում են Երկրի մակերևույթի վրա՝ առաջացնելով մթնո­լորտային տեղումներ:

Մթնոլորտային տեղումները լինում են հեղուկ (անձրև, ցող) և պինդ (ձյուն, կարկուտ, եղյամ): Բացի այդ՝ մթնոլորտային տեղումների մի մասը թափվում է անմիջապես ամպերից (անձրև, ձյուն, կարկուտ), մյուսները (ցող, եղյամ) առաջանում են երկրամերձ շերտում:

Անձրևն առաջանում է օդի միայն դրական ջերմաստիճանների դեպ­քում, երբ մթնոլորտում կա բավարար քանակությամբ ջրային գոլորշի:

Սակայն միշտ չէ, որ ամպամած եղանակին անձրև է գալիս, որովհետև հնարավոր է, որ օդր լրիվ հագեցած չլինի, ամպի մեջ եղած կաթիլները շատ մանր լինեն և թեթև լինելու պատճառով մնան երկնքում:

Ձյունը, ի տարբերություն անձրևի, առաջանում է օդի 0 °0-ից ցածր ջերմաստիճանում: Այսինքն՝ ջուրր հեղուկ վիճակից անցնում է պինդ վի­ճակի, ուստի և կոչվում է մթնոլորտային պինդ տեղում:

Նախ՝ ձևավորվում են մանր սառցաբյուրեղներ, որոնք, միանալով ի­րար և սնվելով շուրջն եղած գոլորշիներով, խտանում են, խոշորանում, կազմում են փաթիլներ և, Երկրի ձգողական ուժի շնորհիվ՝ թափվում ցած:

Կարկուտը նույնպես մթնոլորտային պինդ տեղում է, սակայն առաջա­նում է տարվա տաք սեզոնում: Շատ հաճախ տաք օդի հետ վեր բարձրա­ցող ջրային գոլորշիներն ու ջրի մանր կաթիլները հասնում են այնպիսի բարձրության, որտեղ օդի ջերմաստիճանը բացասական է: Այդտեղ դրանք վերածվում են սառցաբյուրեղների: Վերջիններս, օդային հոսանքների միջոցով վեր ու վար շարժվելով, աստիճանաբար պատվում են սառցե նորա­նոր թաղանթներով, մեծանում՝ ձևավորելով կարկտի հատիկները, և թափ­վում են Երկրի վրա:

Կարկուտը մեծ վնաս է հասցնում բնակչությանը՝ ոչնչացնելով ցանքերը, այգիները, ջարդելով ծառերը, կտուրները և այլն:
Ցողը Երկրի մակերևույթի, բույսերի և զանազան առարկաների վրա նստած ջրի մանր կաթիլներն են: Դրանք գոյանում են հիմնակա­նում տարվա տաք սեզոնում, օդի դրական ջերմաստիճանի պայմաննե­րում, պարզկա գիշերային ժամերին:

Գիշերը, երբ օդր սառում է, ջրի գոլորշիներն վերածվում են ջրի մանր կաթիլների և նստում բույսերի ու տարբեր առարկաների վրա:

Եղյամը ձյան նմանվող սառցի բյուրեղների նստվածքն է բույսերի և այլ առարկաների վրա:

Եղյամն առաջանում է տարվա ցուրտ եղանակին, պարզկա գիշերնե­րին, երբ օդի ջերմաստիճանր 0 °0-ից ցածր է:

Մթնոլորտային տեղումների քանակր չափում են օդերևութաբանա­կան կայաններում տեղադրված տեղումնաչափ սարքով:

Տեղումնաչափը գլանաձև դույլ է, որր տեղադրված է գետնից երկու մետր բարձրություն ունեցող սյան վրա: Երբ անձրև է գալիս, ջուրր հավաք­վում է նրա մեջ: Անձրևը դադարելուց հետո դույլի մեջ հավաքված ջուրր դատարկում են միլիմետրային բաժանումներ ունեցող բաժակի մեջ և որո­շում, թե ինչ բարձրությամբ ջրային շերտ է գոյացել:

Կարկուտ կամ ձյուն տեղալուց հետո դույլր տեղափոխում են տաք սեն­յակ, որ ձյունր (կարկուտը) հալվի, ապա առաջացած ջուրր նորից լցնում են չափիչ բաժակի մեջ և որոշում պինդ տե­ղումներից գոյացած ջրի շերտի բարձրությունը։ Այդպես բոլոր չափումները տարվա րնթացքում գումարում են իրար և ստանում տարեկան տեղումների քանակը, որն արտահայտվում է միլիմետ­րերով (մմ): Օրինակ՝ հասարակածային շրջաններում տարեկան միջին հաշվով թափվում են 2000-3000 մմ տեղումներ, իսկ Երեանում՝ մոտ 300 մմ:

ԵՂԱՆԱԿ, ԴՐԱ ՏԻՊԵՐԸ, ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ

12.04.2018

Հարցեր և առաջադրանքներ

Ի՞նչ է եղանակը:

Մթնոլորտի վիճակի փոփոխությունը`անձրև,ամպրոպ,քամի,կոչվում է եղանակ:

Ինչո՞ւ երկրագնդի տարբեր մասերում տարբեր եղանակ է:

Քանի որ երկրագնդի տարբեր մասերում ջերմաստիճանը, ճնշումը և խոնավությունը միշտ տարբեր են, հետևաբար՝ եղանակը նույնպես տար­բեր տեղերում տարբեր է:

Ի՞նչ է նշանակում եղանակի կանխատեսում: Ինչո՞ւ է դա անհրաժեշտ:

Եղանակը կանխատեսել՝ նշանակում է վաղօրոք իմանալ տվյալ վայ­րում սպասվող եղանակային փոփոխությունները։ Որպեսզի մարդիկ իմանան, թե ինչպիսի  եղանակներ են բնորոշ իրենց տարածաշրջանին:,

ԵՂԱՆԱԿ, ԴՐԱ ՏԻՊԵՐԸ, ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ

12.04.2018

Եղանակ, դրա տիպերը: Հաճախ օրվա րնթացքում դուք կարող եք ա­կանատես լինել մթնոլորտի վիճակի փոփոխություններին. երկինքն ամ­պում է, անձրև է թափվում, օրր ցրտում է, կամ էլ հակառակր՝ ամպերր ցրվում են, անձրևր դադարում է, երևում է արևը, օրր տաքանում է: Մթնոլորտում դիտված այդ վիճակն անվանում են եղանակ:

Եղանակր կախված է օդի ջերմաստիճանից, ճնշումից և խոնավությու­նից: Դրանք իրար հետ սերտ կապված են, և որեէ մեկի փոփոխությունից փոխվում են մյուսներր ե ամբողջ եղանակր:

Քանի որ երկրագնդի տարբեր մասերում ջերմաստիճանր, ճնշումր և խոնավությունր միշտ տարբեր են, հետեաբար՝ եղանակր նույնպես տար­բեր տեղերում տարբեր է: Ամեն օր հեռուստատեսային, ինչպես նաև՝ համացանցային կայքերի տեղեկատվությունր եղանակի մասին նույնպես վկայում են, որ, իրոք, Երկրի տարբեր վայրերում նույն պահին եղանակները տարբեր են և հաճախ են ենթարկվում փոփոխության:

Սակայն այդ փոփոխություններն ամենուրեք նույն հաճախությամբ չեն դիտվում: Օրինակ՝ հասարակածում մշտապես տաք է ու խոնավ, իսկ բևեռային շրջաններում ցուրտ է ու չոր:

Երկրագնդի միջին լայնություններում, որտեղ գտնվում է նաև մեր հանրապետությունր, եղանակների փոփոխությունր տեղի է ունենում րստ տարվա սեզոնների: Գարունն անձրևային է ու մեղմ, ամառր չոր է ու շոգ, աշունն արևոտ է, չափավոր տաք ու քիչ տեղումներով, իսկ ձմեռր՝ ցուրտ:

Եղանակի կանխատեսում: Եղանակի հնարավոր փոփոխություններր մեծ ազդեցություն ունեն մարդու գործունեության տարբեր ոլորտների վրա: Դրանով է պայմանավորված գյուղատնտեսական և այլ աշխատանքների, ճանապահորդությունների անվտանգությունը:

Այդ նպատակով անհրաժեշտ է նախօրոք իմանալ եղանակի սպասվող փոփոխությունները, այսինքն՝ կատարել եղանակի կանխատեսում: Եղանակր կանխատեսել՝ նշանակում է վաղօրոք իմանալ տվյալ վայ­րում սպասվող եղանակային փոփոխությունները։ Որպեսզի մարդիկ իմանան, թե ինչպիսի  եղանակներ են բնորոշ իրենց տարածաշրջանին, օդերևութաբանական կայաններում կատարում են ե­ղանակի դիտումներ: Եղանակի դիտումներ կատարել՝ նշանա­կում է ամեն օր մի քանի անգամ չափել օդի ջերմաստիճանր, ճնշումր, խո֊նավությունր, որոշել քամու շարժման ուղղությունը, արագությունը և այլն:

Եղանակի կանխատեսումներր չափազանց կարեոր են օդագնացու­թյան, ծովագնացության, ցամաքային տրանսպորտի, գյուղատնտեսու­թյան, զբոսաշրջության և այլ ոլորտների համար:

Առաջադրանքներ

 04.04.2018

3.Նախադասությունից ամեն անգամ մեկ բառ հանելով՝ ստացիր պարզ համառոտ նախադասույթուն ՝ Լուսաբացին այգում փոքրիկ, չարաճճի նապաստակները վազվզում էին:

Այգում փոքրիկ, չարաճճի նապաստակները վազվզում էին:

Փոքրիկ, չարաճճի նապաստակները վազվզում էին:

Չարաճճի նապաստակները վազվզում էին:

Նապաստակները վազվզում էին:

4.ություն մասնիկն առանձնացրու բառերից և նոր բառեր ստացիր՝ լավություն, մեծություն, ծերություն, տաքություն, ճոխություն, տարբերություն, չարություն:

լավություն-լավ, մեծություն-մեծ, ծերություն-ծեր, տաքություն-տաք, ճոխություն-ճոխ, տարբերություն-տարբեր, չարություն-չար:

5.Դուրս գրիր այն բառերը, որոնք կենդանի են նշանակում՝ եղնիկ, քար, սեղան, այծ, գառնուկ, մատանի, լույս, շուն, պատուհան, ձի, կատու, առյուծ, սար, մեքենա:

Եղնիկ, այծ, գառնուկ, շուն, ձի, կատու, առյուծ:

6.Բառերին ավելացրու ություն ածանցը և նոր բառեր ստացիր՝ լավ, հին, տաք, մեծ, վատ, երջանիկ, մայր, հավերժ:

լավ-ություն, հին-ություն, տաք-ություն, մեծ-ություն, վատ-ություն, երջանիկ-ություն,  մայր-ություն, հավերժ-ություն:

Գուշակիր հանելուկները

*** Մարդուն մոտիկ ու մտերիմ՝ Կենդանի է հավատարիմ, Հսկում է նա փողոց ու բակ, Չի ընդունում ոչ մի կաշառք:

Շուն

*** Այն ի՞նչ իր է՝ դրված տան մեջ, Որ պատկերդ ես տեսնում իր մեջ:

Հաելի

*** Ամբողջ օրը քուն չունի, Լայն դաշտերում տուն չունի, Ծաղկից ծաղիկ է թռչում, Փեթակ ունի, բույն չունի:

Մեղու

*** Հագնում է կանաչ ու շքեղ շորեր Եվ զարդարում է հողագունդը մեր, Զարթոնք է բերում սարին ու դաշտին՝ Զուգում, պճնում է անտառ ու այգի:

Խոտ